Հասարակական

Ռոմանոս Պետրոսյանը պատվոգրեր է հանձնել Կոտայքի մարզի փրկարար ծառայության 10 աշխատակցի

1 րոպեի ընթերցում

Ռոմանոս Պետրոսյանը պատվոգրեր է հանձնել Կոտայքի մարզի փրկարար ծառայության 10 աշխատակցի

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից, ուժային կառույցներում իրենց ծառայությունը մատուցող անձնակազմերի հանդեպ մշտական ուշադրությունն ու հոգածությունն ընդգծելու նպատակով և մասնագիտական բարձր պատրաստակամության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար Ռոմանոս Պետրոսյանը պատվոգրեր է հանձնել Կոտայքի մարզի փրկարար ծառայության 10 աշխատակիցների:

Պատվոգրերի հանձնման արարողությունից հետո Ռոմանոս Պետրոսյանը շրջել է մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ ծանոթանալով արտակարգ իրավիճակները վերահսկելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում