Պաշտոնական

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նորանշանակ դեսպանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել  Լիտվայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ և վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-լիտվական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում:«Հայաստանն ու Լիտվան եվրոպական նույն տարածքում են և նույն արժեքներն են կրում: Վստահ եմ, որ հարաբերությունների հետագա խորացման համար մենք մեծ ներուժ ունենք»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Երկկողմ փոխգործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և մշակույթի, ենթակառուցվածքների ոլորտները:

Դեսպան Ստանիտե-Տոլոչկիենեն վստահեցրել է, որ անելու է հնարավորը՝ նպաստելու ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ Եվրամիության շրջանակում համագործակցության զարգացմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում