Հասարակական

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մուտքի արտոնագրերի ազատականացմանը մոտենում ենք քայլ առ քայլ

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մուտքի արտոնագրերի ազատականացմանը մոտենում ենք քայլ առ քայլ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայաստանը ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման առումով արդեն գործընթացային փուլ է սկսել, թեեւ Հայաստանի եւ ԵՄ միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունները դեռեւս չեն մեկնարկել: Ներկայումս հայկական կողմը աշխատանքներ է իրականացնում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար:

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողներրի հետ զրույցում հույս էր հայտնել, որ շուտով Հայաստանի համար տեսանելի կլինեն ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման արդյունքները եւ հավելել, որ մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացումը Արևելյան գործընկերության առաջիկա նպատակներից է։

«Այս ուղղությամբ ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարվում են նպատակաուղղված աշխատանքներ, թե՛ ԵՄ համապատասխան կառույցների, թե՛ հատկապես ԵՄ անդամ երկրների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկան գտնվում է հենց վերջիններիս իրավասության շրջանակներում», թերթի հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում