Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական սպորտի միջազգային խորհրդի և ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել համաժողով, որի ընթացքում ելույթով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌՍՄԽ-ի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ, գնդապետ Դիրք Շվեդեն, խորհրդի գլխավոր քարտուղար Մոմբի Կոյտան։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է 29 երկրի պատվիրակությունների անդամներին և կարևորել ՌՍՄԽ գործունեությունը, որը տարբեր երկրների զինծառայողներին մեկտեղում է սպորտային մեկ հարթակում։ Ըստ Դավիթ Տոնոյանի՝ այս ընթացքում հայ մարզիկները ոչ միայն հաղթանակներ են արձանագրել կազմակերպության առաջնություններում, այլև բարեկամացել շատ երկրների մասնակիցների հետ։

ՌՍՄԽ Եվրոպական ֆեդերացիայի նախագահը պարգևատրել է ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանին, Արման Դավթյանին և մի շարք զինծառայողների։ Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ՌՍՄԽ-ի ղեկավար կազմին։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն կազմակերպության մարտահրավերները և հեռանկարները։ Կհստակեցվեն խորհրդի օրակարգի, կառավարման և ռազմավարության վերաբերյալ տարբեր հարցեր, ինչպես նաև Չինաստանի Ուհանի մարզում հոկտեմբերի 18-27-ը կայանալիք մրցաշարի կազմակերպչական խնդիրներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում