Հասարակական

Ադրբեջանը սեպտեմբերի 7-9-ը հրադադարը ՀՀ և Արցախի ուղղություններով խախտել է 47 անգամ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը սեպտեմբերի 7-9-ը հրադադարը ՀՀ և Արցախի ուղղություններով խախտել է 47 անգամ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում 47 անգամ խախտել են հրադադարը շփման գծի տարբեր ուղղություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական հենակետերից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից 17 անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Չինարի, Սևքար, Այգեպար, Բերդավան, Արարատի մարզի Երասխավան, Պարույր Սևակ, Վայոց Ձորի մարզի Արենի, Խնձորուտ բնակավայրերի մոտակայքում գտնվող ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերը:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից 30 անգամ գնդակոծվել են նաև Արցախի ԶՈՒ Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի և Հադրութի շրջանների մարտական դիրքերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում