Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի համերգին

7 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի համերգին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգին: Համերգն անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հայ դասական երաժշտության վարպետի կինոերաժշտությունը ներկայացնող ստեղծագործությունները:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Տիգրան Մանսուրյանը մեր ժամանակակից արվեստի և երաժշտության ամենախոշոր դեմքերից է: «Բայց սովորաբար մենք արձանագրում ենք կայացած փաստը, որովհետև այն ավելի տեսանելի է և ավելի ընկալելի ու երբեմն չենք նկատում ճանապարհը, որն իրականում ավելի կարևոր է:

Հունվարի 27-ին, երբ առիթ ունեցա այցելելու մաեստրոյին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առթիվ և որոշ ժամանակ անցկացնելու նրա ընտանեկան միջավայրում, ինձ համար բացահայտեցի նոր Տիգրան Մանսուրյանի, որովհետև հասկացա, որ այն ընկալումը, որ սովորաբար ունենում են մարդիկ և վստահաբար ունեն նաև Տիգրան Մանսուրյանի դեպքում, որոշակի վերանայման կարիք ունի, որովհետև համոզված եմ՝ բազմաթիվ երաժիշտներ, արվեստագետներ, ուղղակի մարդիկ տեսնելով և նայելով Տիգրան Մանսուրյանին, ասում են՝ ահա բախտավոր մարդ, ահա հաջողված մարդ, ահա հաջողված կյանքի մի պատմություն, ահա այսպիսի երջանիկ աստղի ներքո ծնված մի անհատականություն:

Իրականում, սակայն, սա ոչ թե բախտի նվերն է մարդուն, այլ մարդու հաղթանակն է ճակատագրի նկատմամբ, որովհետև մարդ, ով ծնվել է Լիբանանում որպես գաղթական և լավ կյանքի հույսով հայտնվել Խորհրդային Հայաստանում, հայտնվել մի ծայրահեղ ծանր սոցիալական իրավիճակում, ծայրահեղ ծանր պայմաններում և ահա այդ կետից կարողացել է բարձրանալ դեպի ստեղծագործական փառքի երկնակամար:

Այս պատմությունն է ինձ համար ահա ավելի կարևոր, որովհետև երբ մաեստրոն այդ օրը պատմում էր իր պատմությունները, այդպես լինում է Հայաստանի ընտանիքների 90 տոկոսում, հարազատներն ասում են՝ լավ, այդ դժվար պատմությունների, դժվարությունների, խնդիրների մասին պետք չէ պատմել և այլն, ես ասում էի՝ ոչ, հակառակը, դա է պետք պատմել՝ ցույց տալու համար մարդու հաղթանակը սեփական ճակատագրի նկատմամբ: Որովհետև այդ պատմությունն ինձ համար կարևոր է ոչ թե Տիգրան Մանսուրյանին բնորոշելու, այլ կարևոր է ուրիշներին, մանավանդ այսօր ցույց տալու համար, որ ահա կա սեփական հուսահատությունը, սեփական անօգնականությունը, սեփական փակուղու զգացողությունը հաղթահարելու ճանապարհ, և մարդը բավարար չափով ուժեղ է ինքն իր ճակատագրին, ուրիշների կողմից իրեն պարտադրված ճակատագիրը հաղթահարելու համար, ինքն իրեն հաղթահարելու համար, պարտության դատավճիռը հաղթահարելու և հաղթելու համար:

Հենց այս պատճառով է Տիգրան Մանսուրյանի կերպարն ինձ համար կարևոր, որովհետև ես գիտեմ, որ նրա կերպարն ուրիշներին պետք է օգնի և քաջալերի հաղթահարել սեփական հուհասատությունը և վստահություն ստանալ սեփական ուժերի նկատմամբ: Ինքս միշտ մտածել եմ, որ գոնե կինոերաժշտության բնագավառում մաեստրոյի գլուխգործոցը «Կտոր մը երկինք»-ն է, և ես հասկացա, որ իմ ոչ մասնագիտական կարծիքը գուցե կիսում են նաև մասնագետները, ես դա կռահեցի նաև համերգի երաժշտությունների հաջորդականությունից:

Եվ ահա այդ փաստը, կարծում եմ, գալիս է լրացնելու իմ ասածը, որովհետև, այո, այդ գլուխգործոցը նույնպես ցույց է տալիս մարդու հաղթանակը սեփական ճակատագրի նկատմամբ, մարդու ազատագրումն իրեն պարտադրված պայմաններից, մարդու ուժը, մարդու կամքը, մարդու հզորությունը, և կարծում եմ, որ Տիգրան Մանսուրյանի երաժշտության հզորությունը հենց դրա մեջ է: Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը տալիս է ուժ, լավատեսություն, միասնականության զգացողություն, որովհետև մենք, գուցե օրվա ընթացքում տարբեր տեղեր գտնվելով, տարբեր զգացողություններ ենք ունենում՝ երբեմն պոզիտիվ, երբեմն նեգատիվ, բայց երբ մենք հավաքված ենք այս դահլիճում և հնչում է Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը՝ մենք բոլորս միավորված ենք նույն զգացողությամբ, այդ ստեղծագործությամբ, այդ հանճարի, այդ տաղանդի, հրճվանքի զգացողությամբ:

Մաեստրո՛, ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել երկար տարիներ արդեն սերունդներին պարգևած այդ միասնության, միասնականության զգացողության առաջ և ես խոնարհվում եմ Ձեր առաջ, Ձեր կյանքի առաջ, Ձեր անցած ճանապարհի առաջ և Ձեր այսօրվա կերպարի առաջ, անառարկելի հեղինակություն, անառարկելի բարոյականություն և անառարկելի հարգանք, խոնարհվում եմ Ձեր առաջ»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ Տիգրան Մանսուրյանի հոբելյանը բարձր, արժանի և պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: «Եվ այսպիսի դահլիճն իսկապես երազանքների դահլիճ է: Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում մշակութային բոլոր իրադարձությունների բոլոր դահլիճները լինեն այսպիսին, այսպես լեցուն, այսպես միասնական և այսպես գնահատող՝ արվեստը, մշակույթը, այն արվեստը և մշակույթը, որը մենք հիրավի կարող ենք անվանել ազգային արժեք, պետական արժեք, որը մեզ դեռ շատ երկար պետք է ուղեկցի: Հատուկ շնորհակալություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և, իհարկե, շնորհակալություն բոլոր ներկաներին, ովքեր ճշգրիտ արձանագրել են, որ այսօր այս ժամին գտնվելու ամենալավ տեղն այս դահլիճն է՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի ընկերակցությամբ»,- ասել է վարչապետը:
ՀՀ վարչապետն ու ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են երկու երկրների միջև տարբեր ուղղություններով կապերի խորացումը

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են երկու երկրների միջև տարբեր ուղղություններով կապերի խորացումը

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի գործունեության հաշվետվությունը

Հայաստան

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի գործունեության հաշվետվությունը

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Տնտեսություն

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Քաղաքականություն

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

2018 թվականից ի վեր բյուջեի եկամտային մասը շատ մեծ առաջընթաց է ունեցել. ՀՀ վարչապետ

Տնտեսություն

2018 թվականից ի վեր բյուջեի եկամտային մասը շատ մեծ առաջընթաց է ունեցել. ՀՀ վարչապետ

Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

Քաղաքականություն

Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

Վարչապետը վերահաստատել է՝ եթե ժողովուրդը ցանկանա իշխանափոխություն, ապա կանի դա

Իրավունք

Վարչապետը վերահաստատել է՝ եթե ժողովուրդը ցանկանա իշխանափոխություն, ապա կանի դա

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

Քաղաքականություն

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

ՀՀ-ում ընտրությունների կամ դրանց արդյունքների կեղծումն արդեն վերագրված են պատմական ժանրին. Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն

ՀՀ-ում ընտրությունների կամ դրանց արդյունքների կեղծումն արդեն վերագրված են պատմական ժանրին. Նիկոլ Փաշինյան

Պետական  պահպանության ծառայությունը՝ որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է շարունակաբար ուժեղանա. վարչապետ

Վարչապետ

Պետական  պահպանության ծառայությունը՝ որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է շարունակաբար ուժեղանա. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում