ԵԱՏՄ գագաթնաժողով. սպասվում է ԻԻՀ նախագահի և Սինգապուրի վարչապետի մասնակցությունը
1 րոպեի ընթերցում
![ԵԱՏՄ գագաթնաժողով. սպասվում է ԻԻՀ նախագահի և Սինգապուրի վարչապետի մասնակցությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/09/987151.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, որին սպասվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի մասնակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք պատրաստվում ենք այս գագաթնաժողովին: Ակնկալում ենք, որ այն կիրականացվի մասնակցությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների և հյուրերի, որոնք համագործակցում են ԵԱՏՄ-ի հետ, ներառյալ Սինգապուրը և Իրանը»,- ասաց Մնացականյանը:
ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 1-ին:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԻԻՀ նախագահին և Սինգապուրի վարչապետին հրավիրել էր մասնակցելու այդ գագաթնաժողովին: