Միջազգային

Եվս 11 կանայք են Պլաչիդո Դոմինգոյին մեղադրել սեռական ոտնձգությունների մեջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվս 11 կանայք սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են ներկայացրել իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Երգչուհի Անջելա Թյոռները եւ տասը այլ կանայք, ովքեր չեն ցանկացել, որ իրենց անունները նշվի, քանի որ դեռեւս աշխատում են ինդուստրիայում, գործակալությանն են դիմել այն բանից հետո, երբ օգոստոսի 13-ին թողարկվեց մի նյութ, որում ներկայացված են ինը կանանց, այդ թվում՝ երգչուհի Պատրիսիա Վուլֆի մեղադրանքները օպերային երգչի նկատմամբ: Կանայք հայտարարել են, որ Դոմինգոն իրեն անվայելուչ Է պահել գրիմարաններում, հետամտել Է ու փորձել Է համբուրել:

Ավելի վաղ Իսպանիայի մշակույթի նախարարի պաշտոնակատար Խոսե Գիրաոն հայտարարել Էր, որ Դոմինգոյի հասցեին սեռական ոտնձգությունների մեղադրանքները պետք Է ապացուցվեն ինչ-ինչ եզրակացություններ անելուց առաջ: Նա ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ միայն մի կին Է բացեիբաց հայտարարություն արել, մնացածները հանդես են եկել անանուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ԵՄ-ն ռուս-չինական խորացող կապերն ամենամեծ մարտահրավերն է համարում աշխարհում

«Ներուժ 6.0» ծրագրի հայտերի ընդունումն ավարտվել է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր է

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Սիրիայի քրդական ուժերի հրամանատարը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման պատրաստակամության մասին

Վստահ եմ, որ ապագայում հայ-չինական հարաբերությունները բոլոր ոլորտներում էլ ավելի կզարգանան․ դեսպան Լի Սինվեյ

ՕՊԵԿ+-ը կարող է հուլիսին ավելացնել նավթի արդյունահանման ծավալները՝ օրական ավելի քան 411 հազար բարելով

Մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովը՝ դառնալով կրթության ոլորտի կարևոր հարցերը քննարկելու հարթակ

Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կուրսկի մարզում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխա

Ուկրաինայի Սումիի մարզում պարտադիր տարհանման գոտին ընդլայնվել է՝ ներառելով ևս 11 բնակավայր