Հայաստանի և Գերմանիայի միջև կստորագրվի ռեադմիսիոն համաձայնագրի արձանագրություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն քննարկվեց գործադիրի սեպտեմբերի 5-ի նիստում:

Ըստ հիմնավորման՝ արձանագրության նախագծով կարգավորվելու ենհամաձայնագրի 20-րդ հոդվածում նշված հարցերը, որոնք վերաբերում են իրավասու մարմինների նշանակմանը, սահմանային անցակետերին և կոնտակտային անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակմանը, ուղեկցությամբ վերադարձի պայմաններին` ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցմանը, միջոցներին և փաստաթղթերին, հետընդունման ձևերին` արագացված ընթացակարգերի ներքո, հարցազրույցների ընթացակարգին:

«Հարկ է նշել, որ Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործընթացի մեկնարկում, ի թիվս այլ առանցքային հարցերի, ԵՄ կողմից կարևորվում է Հայաստանի Հանրապետության կողմից պատրաստակամությանը` ԵՄ երկրներում անկանոն կարգավիճակում գտնվող իր քաղաքացիների վերադարձի աջակցության հարցում: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում վերադարձի, այդ թվում՝ հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի կիրարկման գործընթացը հաջող իրականացնելու ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի շրջանակներում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ: Այսպես, եթե 2012-2017թթ-ին ստացվել են 1446 ռեադմսիոն հայցեր՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թվականին ստացվել են 1030 հայցեր՝ 2045 անձանց մասին։ Հարկ է նշել, որ ռեադմիսիոն հայցեր ուղարկող առաջատար երկիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություննէ»,- ասված է հիմնավորման մեջ։

Հայերեն العربية English Français Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը