Հասարակական

Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել

2 րոպեի ընթերցում

Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍՊԵՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիտալի Շիշկինի փախստականի կարգավիճակ շնորհելու-չշնորհելու և առհասարակ նրա՝ ապաստան հայցող հանդիսանալու-չհանդիսանալու հարցը որևէ կերպ հաստատելը կամ ժխտելը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի խախտում կլինի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՏԿԶՆմիգրացիոնծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:

«Միաժամանակ, հայտնում ենք, որ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ: Մինչդեռ, պետական մարմին կողմից տեղեկատվության փոխանցումը ԶԼՄ-ին միջնորդավորված կերպով կհանգեցնի վերը նշված օրենքի խախտմանը»,- ընդգծեց Դավթյանը:

ՀՀ ՏԿԶՆմիգրացիոնծառայության հանրային կապերի պատասխանատուն նաև հայտնեց, որ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքը երբևէ չի կիրառվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում