Մեկ օրում ավելի քան 1,2 հազար փախստական Է վերադարձել Սիրիա
1 րոպեի ընթերցում
![Մեկ օրում ավելի քան 1,2 հազար փախստական Է վերադարձել Սիրիա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/09/986729.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,2 հազար սիրիացի փախստական Է Սիրիա վերադարձել Հորդանանից ու Լիբանանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժերի նկատմամբ հսկողության ռուսաստանյան կենտրոնի տեղեկագրում:
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 1247 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 306 մարդ (92 կին, 156 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 941 մարդ (282 կին, 480 երեխա)»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ընդամենը 2018 թվականի հուլիսի 18-ից օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա Է վերադարձել 383 հազար 478 փախստական՝ ավելի քան 120 հազարը՝ Լիբանանից եւ ավելի քան 260 հազարը՝ Հորդանանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: