Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

2 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը պաղեստինցիներին կոչ է արել շտապ հեռանալ Գազա քաղաքի արևմտյան շրջաններից

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի զինվորականները Գազա քաղաքի արևմտյան շրջաններում բնակվող պաղեստինցիներին կոչ են արել շտապ լքել իրենց տները և շարժվել դեպի Գազայի հատվածի կենտրոնական մաս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիխայ Էդրին։

Ըստ X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության՝ անկլավի վարչական մայրաքաղաքի արևմուտքում գտնվող մի քանի շրջանների (Ռիմալ, Սաբրա և Թել էլ Հավա), ինչպես նաև դրանց հարակից մի քանի այլ թաղամասերի բնակիչները պետք է «անհապաղ տարհանվեն հումանիտար գոտիներ», որոնք գտնվում են Դեյր էլ Բալահ քաղաքում (Գազայի հատվածի կենտրոն): Էդրին նախազգուշացման տեքստը հրապարակել է արաբերենով՝ գրառմանը կցելով այն տարածքների քարտեզը, որոնց բնակիչները վտանգի տակ կհայտնվեն, եթե չհեռանան։

2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Գազայում՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և քաղաքական կառույցները և ազատ արձակել բոլոր պատանդներին։

2023 թվականի նոյեմբերի վերջին Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ հաստատված 7-օրյա հրադադարի ընթացքում ազատ է արձակվել 110 պատանդ։ Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, հասել է 38 200-ի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում