Ստամբուլում հասարակական տրանսպորտը սկսել է գործել 24 ժամ
1 րոպեի ընթերցում
![Ստամբուլում հասարակական տրանսպորտը սկսել է գործել 24 ժամ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/986374.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ստամբուլ քաղաքի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ օգոստոսի 30-ից սկսած Ստամբուլում մետրոն և ավտոբուսները գործելու են 24 ժամ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Այս քայլն ուղղված է Ստամբուլն աշխարհի ութ քաղաքներից մեկը դարձնելուն: Բացի այդ՝ քաղաքը թե՛ բնակչության թվով և թե՛ քաղաքային ապրելակերպով երկար ժամանակ նման քայլի կարիք ուներ»,- նշել է քաղաքապետը:
Նա նաև հայտնել է, որ գիշերային հերթափոխով աշխատող վարորդները կրկնակի են վարձատրվելու: