Տարածաշրջանային

Թուրքիան Իրաքի հյուսիսում կրկին օդային հարձակում է իրականացրել

1 րոպեի ընթերցում

Թուրքիան Իրաքի հյուսիսում կրկին օդային հարձակում է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը, համագործակցելով Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության հետ, օդային հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային Գարա շրջանի ուղղությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» լրատվամիջոցը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգից ստացված տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 3 զինյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում