Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իզմիրի նահանգում հրշեջներն արդեն չորս օր շարունակ պայքարում են անտառային հրդեհների դեմ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է թուրքական Hürriyet-ը, մեջբերելով երկրի Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարի խոսքը, քամին, բարձր խոնավությունը և նոր բռնկումները դժվարացնում են հրշեջների աշխատանքը։

Նախարարի խոսքով՝ անտառային հրդեհներն այս ընթացքում շարունակվում են նաև Այդինում, Մուղլայում, Բոլուում և Մանիսայում, իսկ, ընդհանուր առմամբ, ներկայում ութ ակտիվ հրդեհ կա: Հաղորդվում է, որ ներկայում անտառային հրդեհների հետ կապված կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել։

Ըստ աղբյուրի՝ հրդեհների պատճառով Իզմիրում տարհանվել է 4 հազար 159 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում