Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով բնակիչներին կոչ են արել ավելի զգույշ լինել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով բնակիչներին կոչ են արել ավելի զգույշ լինել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը բնակիչներին կոչ է արել անտառային հրդեհների պատճառով ավելի զգույշ լինել և կանխել դրանց առաջացումը, ինչպես նաև հետևել իշխանությունների նախազգուշացումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջևդեթ Յըլմազն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում: 

«Ծայրահեղ շոգը, ցածր խոնավությունը և ուժեղ քամիները հրդեհի չափազանց մեծ վտանգ են ստեղծում: Այս ընթացքում որպես հասարակություն մեր պարտականությունն է հեռու մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել հրդեհի»,-գրել է Յըլմազը:

Ավելի վաղ գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին հայտարարել էր, որ անտառային հրդեհների վտանգը երկրում կմնա առաջիկա երեք օրվա ընթացքում։ 

Թուրքական լրատվամիջոցների հաղորդում են, որ Իզմիրում բռնկված անտառային հրդեհն արդեն հասել է բնակելի թաղամասեր, թուրքական իշխանություններին դեռևս չի հաջողվել կառավարել այն ուժեղ քամու պատճառով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում