Սերգեյ Լավրով. Ռուս-իրանական համագործակցությունը բացարձակապես թափանցիկ է
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանգվածային բնաջնջման զենքի չտարածման առումով ռուս-իրանական համագործակցությունը ոչ մի հարց չի կարող հարուցել: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է բելգիական «Լիբր Բելժիկե թերթին տված հարցազրույցում: «Իրանի հետ մեր ողջ համագործակցությունը բացարձակապես թափանցիկ է եւ հիմնված է միջազգային պարտավորությունների կատարման վրա, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ի հսկողությունը: Ուստի չտարածման առումով ռուս-իրանական համագործակցությունը ոչ մի հարց չի կարող հարուցելե,-ասել է Լավրովը: «Ռուսաստանում ելնում են այն բանից, որ Իրանը՝ որպես ՄԱԳԱՏԷ-ի լիիրավ անդամ եւ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից, միջուկային էներգետիկայի խաղաղ զարգացման լիակատար իրավունք ունիե,-նշել է նախարարը: