Մշակույթ

Վալենտին Գաֆտի կինը պատմել Է դերասանի վիճակի մասին

1 րոպեի ընթերցում

Վալենտին Գաֆտի կինը պատմել Է դերասանի վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ «Սովրեմեննիկ» թատրոնի առաջատար դերասան Վալենտին Գաֆտն իրեն ավելի լավ Է զգում, վիճակը կայուն Է, ներկայում շարունակում Է բուժվել վերականգնողական կենտրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին ՌԻԱ Նովոստիին պատմել Է արտիստի կինը՝ Օլգա Օստրոումովան:

Ավելի վաղ դերասանին հիվանդանոց Էին տեղափոխել ինսուլտից հետո, նրա վիճակը գնահատվում Էր՝ բավարար: Ավելի ուշ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցի ընթացքում դերասանի կինը հայտնել Էր, որ արտիստի ինքնազգացողությունը նորմալացել Է, ինչից հետո նրան տեղափոխել են վերականգնողական կենտրոն:

«Գիտեք, ոչինչ չեմ կարող ձեզ ասել, բացի այն, որ ամեն ինչ կայուն Է: Իսկ այդ ամենը շատ դանդաղ Է տեղի ունենում, հատկապես օրգանիզմի վերականգնումը: Առայժմ պառկած Է վերականգնողական կենտրոնում, ամեն բան կարգին Է»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում