ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները կարևորագույն դեր է խաղացել անկախության առաջին տարիներից ի վեր Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրում, կարևոր ներգրավվածություն ունենալով տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նման կարծիք հայտնեց ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:
«Մենք բարձր ենք գնահատում նաև Միացյալ Նահանգների տնտեսական և ֆինանսական աջակցությունը, որն էականորեն նպաստել է մեր անկախության առաջին տարիներին սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացմանը: Վստահ ենք, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության հարթակը համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու նոր հնարավորություններ է պարունակում»,- ասաց Մնացականյանը: