ՀՀ նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված քաղաքական որոշումների օգտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որնախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարությունը:

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից։

Թեև Սահմանադրությամբ նախագահը իրավասու չէ միջամտելու իշխանության մյուս մարմինների աշխատանքին, սակայն մշտապես պատրաստակամ է համազգային և համապետական կարևորություն ունեցող հարցերի դեպքում օգտակար լինել իր փորձառությամբ ու խորհուրդներով։

Միևնույն ժամանակ ցանկանում ենք հիշեցնել, որ վերջերսԼոռու մարզ այցելության ժամանակ, կարևորելով բնապահպանության խնդիրը, Հանրապետության նախագահը մասնավորապես նշել էր.

«Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք։ Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում»։

Հայերեն العربية English Русский

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու օրինագծին

Նեթանյահուն կարգադրել է ստուգել Իսրայել օտարերկրյա ավիաընկերությունների չվերթների անվտանգությունը

ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական Fairford ռազմաբազայից

Ի՞նչ հարցերով քաղաքացիները կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով. ասուլիս

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթել է ռազմամարզական խաղերի մարզային փուլում

Արաբական կոալիցիան մտադիր է աջակցել Եմենի բանակին հութիների դեմ պայքարում

Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները