Պաշտոնական

Վարչապետի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Վարչապետի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների կամ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման առնչությամբ առկա խնդիրները և գործող ընթացակարգերում առկա ռիսկերը, որոնք վեր են հանվել համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում: Քննարկվել են որդեգրումների օրենսդրական կարգավորումներին, ընթացակարգային, հաշվառման, իրավապահ, առողջապահական ասպեկտներին վերաբերող հարցեր:

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ քննարկել և մշակել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշման նախագիծ, որը կվերլուծի և օրենսդրական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում