Տնտեսություն

«Պոբեդան» կվերականգնի Հայաստանում ավիատոմսերի վաճառքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս տեղեկությունը գործակալությանը հայտնել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Ձմեռային չվացուցակով թռիչքների տոմսերի վաճառքը «Պոբեդա»-ն դադարեցրել էր օգոստոսի 6-ին օդանավակայանի հետ տարաձայնությունների պատճառով:

«Այսօր մենք վերականգնում ենք Գյումրիում չվերթների տոմսերի վաճառքը: Օդանավակայանը խոստացել է անհրաժեշտ բոլոր միջոցներն ընդունել վառելիքի լիցքավորման գործընթացի որակի վերահսկման համար: Մենք անչափ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին Գյումրի կթռչեն»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:

Աղբյուրն օգոստոսի սկզբին հայտնել էր, թե որոշումը կապված է այն բանի հետ, որ վառելիքի լիցքավորման ընկերությունը պարբերաբար կիրառել է թերլիցքավորում: Նա ասել էր, որ ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդրելով իրավիճակը պարզել:

Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի նամակում նշված է, որ օդանավակայանը ներողություն է խնդրել տարեսկզբին վառելիքի թերլիցքավորման միջադեպի համար և խոստացել, որ «մեղավորներին կպարզեն ու կպատժեն»:

«Մենք լիակատար երաշխիք ենք տալիս ապագայում համանման միջադեպերի բացառման համար»,- նշված է նամակում:

Այս պահին «Պոբեդան» կատարում է Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ, ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ:

Լոուքոսթերը Գյումրի չվերթները սկսել է 2016 թվականին դեկտեմբերին:

«Պոբեդան»մտնում է «Աէրոֆլոտ» խմբի մեջ: Ավիաընկերությունն ունի 30 Boeing 737NG: 2018 թվականին ընկերությունը տեղափոխել է 7,1 մլն ուղևոր, 2019-ին նախատեսում են տեղափոխել 10 մլն մարդուց ոչ պակաս:

Հայերեն English Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն