Մշակույթ

Մահացել է երաժիշտ Արմեն Մերաբովը՝ հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը

2 րոպեի ընթերցում

Մահացել է երաժիշտ Արմեն Մերաբովը՝ հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է հայտնի ջազային երգչուհիՄարիամ Մերաբովայիամուսինը` կոմպոզիտոր, դաշնակահար Արմեն Մերաբովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Մարիամի էջից:

Օգոստոսի 15-ի վաղ առավոտից Մերաբովների ընտանիքի ընկերները և երկրպագուները ցավակցություններ են հայտնել Արմեն Մերաբովի մահվան կապակցությամբ:

Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:

1998 թվականին Մարիամն իր ապագա ամուսնուև ներկայիս պրոդյուսեր Արմեն Մերաբովի հետ սկսել է աշխատել «Միրայֆ» ջազային նախագծի ստեղծման ուղղությամբ: 2000 թվականին թողարկվել է «Միրայֆ»-ի անդրանիկ ձայնասկավառակը: Դրան հաջորդած բոլոր ձայնասկավառակների երաժշտական պրոդյուսերըևերգերիմեծմասիհեղինակնԱրմենՄերաբովնէ: Մարիամ և Արմեն Մերաբովները մենահամերգներով բազմիցս հանդես են եկել Հայաստանում: Նրանց առաջին համերգը Երևանում տեղի է ունեցել 2011 թվականին: 2013-ին նրանք մասնակցել են «Երաժշտության շաբաթ Երևանում» նախագծին: Իսկ 2015-ին Մարիամ Մերաբովան համերգային շրջագայությամբ եղել է Հայաստանում և Արցախում: 2018 թվականի նոյեմբերի 29-ին Մերաբովան ելույթ է ունեցել «Միրայֆ»-ի, ինչպես նաև Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց): Որպես դիրիժոր երեկոյին հանդես է եկել հենց Հյուսնունցը, իսկ դաշնամուրի առջև եղել է Արմեն Մերաբովը:

«Միրայֆ»-ը մինչև օրս մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում տարբեր երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում