ՀՊՏՀ-ն դասախոսների մրցութային կարգից ստացել է լավ արդյունքներ. սեպտեմբերին դրանք տեսանելի կլինեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կարևորագույն փոփոխությունների ուղղությունը դասախոսների մրցույթի անցկացումն էր:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ ընդգծելով, որ համալսարանի համար թիրախավորված նպատակներին ուղղակի չէին կարող հասնել առկա ներուժով և ռեսուրսներով:

«Կազմակերպեցինք դասախոսների մրցույթ, կարող եմ շատ կարճ ամփոփել և ասել, որ մենք ստացել ենք շատ լավ արդյունքներ: Համոզված եմ, որ սեպտեմբերից այստեղ իրավիճակն էապես փոխվելու է: Թե՛ ներկա դասախոսները, ովքեր ստացել են համապատասխան բալը և կարողացել են ճանաչվել հաղթող, թե՛ այն մասնագետները, ովքեր երբևէ նախկինում չեն դասավանդել, էապես փոխելու են իրավիճակը տնտեսագիտական համալսարանում: Համոզված եմ, որ առաջին իսկ ամսվանից սկսած շատ լավ և պարզ ձևով հասկանալու են, թե ինչի համար էր այս ամբողջ պայքարը և փոփոխությունների տրամաբանությունը»,-ընդգծեց Հայրապետյանը:

Հարցին` թե արդյոք մրցութային կարգը հաստատվե՞լ է ՀՀկրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, և ռեկտորն արդյոք կիսո՞ւմ է այն պնդումները, թե մրցույթում շատ հասարակ հարցեր էին եղել և ավելի շատ նախապատվությունը տրվել է նրանց, ովքեր գիտեին լեզուներ, ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտության մասին» օրենքի համաձայն մրցութային կարգը որոշում է տվյալ բուհը, այլ ոչ թե նախարարությունը, հետևաբար` մրցութային կարգը հաստատվել է գիտական խորհրդի կողմից:

«Գիտական խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվում էր համապատասխան կարգը, տևել է շուրջ 3-4 ժամ: Այդ ընթացքում եղել են բազմաթիվ առաջարկություններ, քննարկումներ, և այդ քննարկումների արդյունքում հաստատվել է մի կարգ: Կարգը ենթադրում է ոչ միայն մրցութային հանձնաժողովների առկայություն, այլ նաև չափորոշիչների հստակ մեխանիզմ: Ունենք 13 չափորոշիչ, որոնցից մեկը անգլերենի, մյուսը ռուսերենի իմացությունն է: Մրցութային կարգում առկա էին բազային մաթեմատիկական հմտության, վերապատրաստումներին, մասնագիտությանն առնչվող չափորոշիչներ: Երբ հետևում եմ որոշ շրջանակների մեկնաբանություններին, տեսնում եմ, որ միտումնավոր կերպով այս 13 չափանիշներից ընտրվել են այն չափանիշները, որոնք հասարակության մեջ կարող են քննարկումների առիթ դառնալ: Անգլերենի իմացությունը մրցութային չափանիշներից մեկն է, որը տալիս է մեկ միավոր: Դրան զուգահեռ կան շատ այլ չափորոշիչներ , որոնք ստուգում են մասնագիտական հմտությունները»,- եզրափակեց Հայրապետյանը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում