Թուրքիայում վաճառքի է հանվել Դեմիրելի առաջին ավտոմեքենան
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայում վաճառքի է հանվել Դեմիրելի առաջին ավտոմեքենան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/984168.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հանրապետության 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի առաջին անձնական օգտագործման ավտոմեքենան Թուրքիայի Նիղդե նահանգում վաճառքի է հանվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվամիջոցը:
Ըստ տեղեկությունների՝ 1969 թվականի ավտոմեքենայի բոլոր մասերը հենց բնօրինակներն են: Այն վաճառվում է 110 հազար թուրքական լիրայով: