Սփյուռքը պետք է իրեն Հայաստանի գործերի լիարժեք շահառու զգա. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր իրականության մեջ հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ սա նշանակում է՝ պետք է հրաժարվել այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի և այլն: Ըստ նրա՝ սա ամենևին չի նշանակում, թե պետք է հրաժարվել մեր ծննդավայրից, դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի համայն հայության մաս դարձնող, այլ ոչ թե առանձնացնող գործոն:

«Նույն խնդիրը երկար տարիներ ունենք Սփյուռքում, երբ հայությունը բաժանված է պարսկահայերի, հունահայերի, լիբանանահայերի, նույնիսկ հին ու նոր սփյուռքի, ինչը երբեմն բերում է հակասությունների: Այս ամենը չի տեղավորվում հեղափոխության կառուցվածքում: Եվ տեղի ունեցած վերջին փոփոխությունների, մասնավորապես, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտի ներդրման գլխավոր նպատակը ոչ միայն հին ու նոր Սփյուռքի, այլև Հայաստանի ու Սփյուռքի միջև սահմանները ջնջելն է, Սփյուռքը պետք է իրեն Հայաստանի գործերի լիարժեք շահառու զգա, ինչպես դա կար համահայկական հեղափոխության օրերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց ՀՀ վարչապետը:

Հաջորդ կարևոր դրսևորումը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է լինի ուժերի մեկտեղումն ընդհանուր նպատակի իրագործման համար: Իսկ նպատակը հետևյալն է՝ Հայաստանի, Արցախի զարգացումը բոլոր առումներով՝ անվտանգային, տնտեսական, աշխարհաքաղաքական և այլն: Այդ հաջողությունները կհզորացնեն նաև Սփյուռքը:

Հայերեն العربية Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից