Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Վրաստանից Հայաստան ռուսաստանյան սպառազինությունների մի մասի տեղափոխումը չի փոխի ուժերի հաշվեհշիռը Անդրկովկասումե

1 րոպեի ընթերցում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վրաստանից Հայաստան ռուսաստանյան սպառազինությունների մի մասի ծրագրվող տեղափոխումը չի փոխի ուժերի հաշվեհշիռը Անդրկովկասում: «Ուժերի հաշվեկշռի ոչ մի փոփոխություն չի լինիե,- այսօր ասել է Լավրովը Սանկտ Պետերբուրգում՝ պատասխանելով լրագրողների հարցերին: ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ ռուսաստանյան կողմը Ադրբեջանին իրազեկել է, որ Հայաստան ռուսաստանյան սպառազինությունների ծրագրվող տեղափոխումը չի հանգեցնի տարածաշրջանում ուժերի հաշվեկշռի փոփոխման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում