Ստամբուլում տեղի է ունեցել եկեղեցու հիմնարկեքի արարողություն
1 րոպեի ընթերցում
![Ստամբուլում տեղի է ունեցել եկեղեցու հիմնարկեքի արարողություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/983895.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Յեշիլգյուղ թաղամասում տեղի է ունեցել ասորական Սբ Եփրեմ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Եկեղեցին պատկանելու է Ստամբուլի ասորի համայնքին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջը:
Այս իրադարձությունն առանձնանում է նրանով, որ հիմնարկեքի արարողությանն անձամբ ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչը աննախադեպ երևույթ էր:
Արարողությանը մասնակցել է նաև Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: