Իրավունք

ԲԴԽ-ն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել Արթուր Մկրտչյանին

1 րոպեի ընթերցում

ԲԴԽ-ն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել Արթուր Մկրտչյանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 2-ին գաղտնի քվեարկությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեկ ամիս առաջ դադարեցվել էին Երևան քաղաքացի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները, քանի որ նա ընտրվել էր ԲԴԽ նախագահ:

Բարձրագույն դատական խորհրդի գաղտնի քվեարկության ժամանակ դրա յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Քվեարկության արդյունքներով Հանրապետության նախագահին է առաջարկվում խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության ձայները ստացած անձը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում