Հասարակական

ԿԳՄՍ նախարարությունն ընդունում է «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան»-ին մասնակցելու հայտեր  

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունն ընդունում է «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան»-ին մասնակցելու հայտեր  

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) նախաձեռնության շրջանակում քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների հայտերի ընդունում՝ 2018-2020թթ. գործողությունների ծրագրի շրջանակում Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգին վերաբերող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստանձնած հանձնառությունը իրականացնելու համար:

«Համապատասխանող կազմակերպությունները կընդգրկվեն ԲԿԳ աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում: Դիմողներին խնդրում ենք ուսումնասիրել գործողությունների ծրագրի 8-րդ կետը (https://bit.ly/2Nj9EMF) և լրացնել կից ներկայացված հարցաթերթը: Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 20-ը հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ kgmsn@edu.am (Վարսենիկ Գրիգորյան, հեռ.՝ 010 52 47 77)»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում