Թուրքիայում ավտոբուս է հրդեհվել, կան զոհեր
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայում ավտոբուս է հրդեհվել, կան զոհեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/983716.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Իվրինդի գավառի Գյոքչեյազը գյուղի մոտակայքում ուղևորներ փոխադրող ավտոբուս է հրդեհվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացել է հինգ մարդ, որոնցից մեկը՝ երեխա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Իվրինդի գավառի ղեկավար Սերվեր Սինանօղլուն հայտնել է, որ ավտոբուսում եղել է 34 ուղևոր, և կա 17 վիրավոր: