Փաշինյանը Կալավան գյուղում ծանոթացավ զբոսաշրջության ենթակառուցվածքներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ այցելության ընթացքում ծանոթացավ զբոսաշրջության զարգացման համար առկա ենթակառուցվածքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 31-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում վարչապետը գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ շրջայց կատարեց Կալավանում, այցելելով հյուրատներ և ծանոթանալով զբոսաշրջիկների համար նախատեսված պայմաններին:

«Մենք հիմա գտնվում ենք Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում: Այսօր մենք որոշեցինք այցելել Կալավան, որովհետև կարծում եմ, որ Կալավանն այն գյուղերից է, որը նոր Հայաստանի համար ինչ-որ գաղափարական նշանակություն ունի: Ես անընդհատ խոսում եմ անհատական ջանքի մասին, սա այն օրինակն է, որտեղ կարելի է խոսել, որ անհատական ջանքն առնվազն իմաստ ունի»,- նշեց Փաշինյանը:

Ռոբերտ Ղուկասյանը վարչապետի հետ զրույցում նշեց, որ իրենք զբոսաշրջիկների պակաս չունեն, իսկ գյուղում առաջին հյուրատունը բացվել է 2013թ.: Կալավանի բնակիչը Նիկոլ Փաշինյանին պատմեց նաև իրենց հետագա ծրագրերի մասին:

Հայերեն English Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում