Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը Արման Բուլղադարյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով

1 րոպեի ընթերցում

 Նախագահ Սարգսյանը Արման Բուլղադարյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Բուլղադարյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրել մասին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,հրամանագրում նշվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Արայիկի Բուլղադարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:

Արման Բուլղադարյանը զոհվել է հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում