Հասարակական

Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի տանիքը քամուց պոկվել և ընկել է

1 րոպեի ընթերցում

Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի տանիքը քամուց պոկվել և ընկել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությունը հուլիսի 30-ին, ժամը 14:00-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքիԿիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի տանիքը քամուց պոկվել և ընկել է շենքի տանիքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ վերելակի տանիքի երկաթյա կառուցատարրերի մի մասը պոկվել և ընկել է շենքի տանիքին, իսկ մյուս մասը թուլացած է:

Փրկարարներն ամրացրել են թուլացած երկաթյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), իսկ պոկված մասը (մոտ 5 քմ) տեղափոխել են անվտանգ տարածք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում