Դեսպան Մկրտչյանը Լիտվայում քննարկել է Հայաստանի ազգային գրադարանի հետ կապերի զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հուլիսի 29-ին այցելեց Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան, որտեղ հանդիպեց տնօրեն Ռենալդաս Գուդաուսկասին։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,ողջունելով դեսպան Մկրտչյանին՝ Ռենալդաս Գուդաուսկասը բարձր գնահատեց դեսպանության և Լիտվայի ազգային գրադարանի միջև հաստատված երկարամյա արդյունավետ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն առաջիկայում ավելի կխորանա և կներառի համագործակցության նորանոր ոլորտներ։ Պրոֆեսոր Գուդաուսկասը նաև նշեց, որ ամենաջերմ տպավորություններով է վերադարձել Երևանից, որտեղ վերջերս մասնակցում էր «Հիշողության կերպարանքները» խորագիրը կրող միջազգային սեմինարին։

Հանդիպման ընթացքում Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց դեսպանության առաջիկա միջոցառումները, քննարկվեցին մոտ ապագայում համատեղ նախաձեռնությունների կազմակերպման հնարավորությունները և Հայաստանի ազգային գրադարանի հետ կապերի զարգացման հեռանկարները։

Ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ դեսպան Մկրտչյանը Լիտվայի ազգային գրադարանին նվիրեց հայոց պատմությանը և մշակույթին նվիրված գրականության հերթական խմբաքանակը։

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը