Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107» և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությունը հուլիսի 29-ին ժամը 01:44-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ M-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 31-րդ կմ-ին, բախվել են «ՎԱԶ 2107» (վարորդ՝ Հ.Օ., ծնվ. 1994 թ.) և «Տոյոտա Կորոլա» (վարորդ՝ Վ.Կ.) մակնիշների ավտոմեքենաները:

«ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ի.Դ.-ն հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալով՝ դուրս է գրվել:

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը