Հայաստանի պետական կամերային երգչախումբը Թեհրանում հանդես է եկել հյուրախաղերով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում հանդես է եկել Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին նվիրված հոբելյանական համերգներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից, երգչախմբի առաջին համերգը տեղի է ունեցել հուլիսի 21-ին Թեհրանի «Վահդաթ» լավագույն օպերային դահլիճում: Այն նվիրված է եղել Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, որին հնչել են Կոմիտասի խմբերգերը, մեներգերը և դաշնամուրային մանրանվագները:

Հուլիսի 22-ին նույն համերգասրահում կայացել է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգ: Հնչել են Մանսուրյանի խմբերգային ստեղծագործությունները: Երկու համերգներին ներկա է գտնվել Իրանի մտավորական խավը, միջազգային կազմակերպությունների, արվեստի, քաղաքական ոլորտի և այլ ասպարեզների ներկայացուցիչներ: Համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճում՝ լի ունկնդրի ջերմ ու հիացական արձագանքներով:

Հայաստանի պետական կամերային երգչախումբը Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին նվիրված համերգով հուլիսի 24-ին հանդես է եկել Արարատ մարզամշակութային ակումբի համերգասրահում.այս համերգը նախատեսված էր Իրանում բնակվող հայերի համար: Երեկոյին, բացի Կոմիտասի և Մանսուրյանի գործերից, հնչել են նաև Ռոբերտ Մլքեյանի կողմից կատարված ժողովրդական երգերի մշակումներից:

Երգչախմբի հյուրախաղերը, որին մասնակցում էր նաև նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, կազմակերպել էր Իրանում ՀՀ դեսպանությունը, դեսպան Արտաշես Թումանյանի ղեկավարությամբ: Այցի շրջանակում երգչախմբի ղեկավարությունը և Տիգրան Մանսուրյանը հյուրընկալվել են նաև ԻԻՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը, ազգությամբ հայ, արտակարգ և լիազոր դեսպան Լևան Ճաղարյանի կողմից:

Երգչախումբն առաջին անգամ էր Իրանում: Հաշվի առնելով բուռն արձագանքը և համերգների հաջողությունը՝ կոլեկտիվն արդեն բազմաթիվ հրավերների առաջարկություններ ունի Իրանում:

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը