Ինովացիա

Գլոբալ ինովացիոն ինդեքսով Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող երկիրների շարքում 15-րդն է

3 րոպեի ընթերցում

 Գլոբալ ինովացիոն ինդեքսով Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող երկիրների շարքում 15-րդն է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) հրապարակել է «Գլոբալ ինովացիոն ինդեքս-2019»-ը, որտեղ Հայաստանը 129 երկրների շարքում 33,98 միավորով զբաղեցրել է 64-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ 4 հորիզոնականով բարելավելով դիրքը։ Հատկանշական է, որ Հայաստանը արդեն համարվում է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր և այդ խմբի 34 երկրների շարքում ԳԻԻ-ով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Գլոբալ ինովացիոն ինդեքսով Հայաստանի դիրքային հարևաններն են Կատարը՝ 65-րդ հորիզոնականում և Հարավային Աֆրիկան 63-րդ հորիզոնականում։ Տարածաշրջանի երկրներից Վրաստանը զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 84-րդը, Թուրքիան՝ 49-րդը, իսկ Իրանը՝ 61-րդը։ Նախորդ տարվա ցանկի առաջատար Շվեյցարիան, պահպանել է իր դիրքը՝ 67,24 միավորով, եռյակն ամփոփում են Շվեդիան և ԱՄՆ-ը՝ համապատասխանաբար 63,65 և 61,73 միավորներով, իսկ տասնյակը լրացնում են Նիդերլանդները, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Դանիան, Սինգապուրը, Գերմանիան և Իսրայելը։

Միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների ցանկում Գլոբալ ինովացիոն ինդեքսով առաջատարներն են Չինաստանը, Մալազիան և Բուլղարիան։ Զեկույցում Հայաստանը Արևմտյան Ասիայի խմբի երկրների շարքում համարվել է այն երկրներից, որոնք տարեցտարի աճ են ապահովում իրենց ցուցանիշներով։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը ներառվել է անկում գրանցող երկրների շարքում։

Գլոբալ ինովացիոն ինդեքսը կազմվում է 80 տարբեր ինդիկատորների միջոցով, որոնք խմբավորված են 7 ուղղությունների մեջ: Ինովացիոն ներդրանքի (input) ենթաինդեքսի հիմնական 5 ցուցանիշային խմբերն են՝ ինստիտուտները, մարդկային կապիտալ և հետազոտությունները, ենթակառուցվածքները, շուկայի զարգացումը, գործարար զարգացումը, իսկ արդյունքային ենթաինդեքսի 2 խմբերը՝ գիտական ու տեխնոլոգիական արդյունքները և կրեատիվությունը։ Ինովացիոն ներդրանքի ենթաինդեքսով Հայաստանը զբաղեցնում է 85-րդ հորիզոնականը 39,36 միավորով, իսկ արդյունքային ենթաինդեքսով 50-րդ տեղը 28,60 միավորով:

Հայաստանը նախորդ տարվա համեմատ Ինստիտուտների ցուցանիշների խմբով դիրքը բարելավել է 3 հորիզոնականով՝ զբաղեցնելով 64-րդ տեղը, մարդկային կապիտալ և հետազոտություններ խմբով՝ 107-րդ տեղը 110-ի փոխարեն, ենթակառուցվածքներով 85-րդը 93-ի փոխարեն, շուկայի զարգացմամբ 55-րդը 81-ի փոխարեն, գիտական և տեխնոլոգիական արդյունքներով 54-րդը 62-ի փոխարեն։ Կրեատիվությամբ Հայաստանը պահպանել է նախորդ տարվա դիրքը՝ 48-րդ հորիզոնականը և հետընթաց գրանցել միայն գործարար զարգացմամբ՝ զբաղեցնելով 89-րդը՝ նախորդ տարվա 88-ի փոխարեն։

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

Հայաստան

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում