Հասարակական

ՀՀ-ում ստեղծված ռազմական համակարգերով հետաքրքրված են զարգացած երկրները

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ստեղծված ռազմական համակարգերով հետաքրքրված են զարգացած երկրները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտության կոմիտեն ռազմական ոլորտում ֆինանսավորել է 30-ից ավելի ծրագիր:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

«Կարծում եմ, որ առաջիկա մեկ, երկու տարում հետաքրքրիր զարգացումներ կլինեն ռազմական ոլորտում՝ կապված մեր մասնագետների հաջողությունների հետ: Այսինքն՝ նոր զինատեսակներ և այլն: Մեր կողմից ֆինանսավորված ծրագրերը տարբեր ոլորտներին են վերաբերում՝ ֆիզիկատեխնիկական, քիմիակինեսաբանական խնդիրների լուծում, նորագույն տեխնոլոգիական լուծումներ և այլն: Ունենք լուրջ հաջողություններ, ստեղծված են համակարգեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն մեր բանակի համար, այլև զարգացած ռազմական ենթակառուցվածքներ ունեցող երկրներն են հետաքրքրված դրանցով: Հույս ունենք, որ մոտ ապագայում որոշ զինատեսակներ, որոշ տեխնիկա, որոնք մեր կողմից են ստեղծվել, հնարավոր է ՆԱՏՕ-ի երկրները մեզնից գնեն»,- ասաց Սամվել Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում