Տնտեսություն

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ հյուսիսային մաքսակետի կառուցման հավանական վայրը

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ հյուսիսային մաքսակետի կառուցման հավանական վայրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանի հյուսիսային մաքսակետի կառուցման հավանական վայրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախարարն այդ տարածքից լուսանկարներ է տեղարդել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Գյումրիից Վանաձոր տանող ճանապարհին գտնվող այս տարածքը հավակնում է դառնալ Հայաստանի հյուսիսային մաքսակետը»,- գրել է նախարարը:

Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում