Հասարակական

ՊՎԾ-ն պարզել է՝ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամն արդյունավետ չի գործել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրությամբ արձանագրել է, որ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը տարիներ շարունակ չի իրականացրել արդյունավետ և կառուցողական ծրագրեր ուղղված դատապարտյալների և կալանավորված անձանց կրթական և այլ սոցիալական խնդիրների բարելավմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է 2019 թվականի առաջին կիսամյակի ըն­թաց­քում ՊՎԾ-ի կողմից կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունում:

«Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ հիմնադրամը փաստացի մի շարք դեպքերում շեղվել է կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ ամրագրված իր հիմնական նպատակներից: Արձանագրվել է, որ հիմնադրամի կողմից մի շարք դեպքերում իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը չի ուղղվել հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործմանը: Տարիներ շարունակ չեն իրականացվել արդյունավետ և կառուցողական ծրագրեր՝ ուղղված դատապարտյալների և կալանավորված անձանց կրթական և այլ սոցիալական խնդիրների բարելավմանը: Հաճախ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս հիմնադրամի կատարած ծախսերը գերազանցել են ստացված եկամուտները և հիմնադրամը չի գործել արդյունավետ, ինչի արդյունքում՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կուտակել է շուրջ 110 մլն. դրամի պարտք»,-նշված է հաշվետվությունում:

Արձանագրվել է, որ կա հիմնադրամին և պետությանը շուրջ 125 մլն դրամի պատճառված վնասի ռիսկ, և շուրջ 75 մլն դրամի անարդյունավետ ծախս կատարած լինելու ռիսկ: Տեղեկանքը զեկուցվել է ՀՀ վարչապետին, այնուհետև ներկայացվել է ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով:

Հայերեն

ՌԴ և Պակիստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարները

ԱՄՆ-ն հնարավոր է գրեթե կրկնակի նվազեցնի Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը. The Wall Street Journal

Փարիզի 9-րդ շրջանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

Վրաստանի նախագահը Վատիկանում կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը

ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին. ՀՀ-ում Չինաստանի դեսպանատուն

Հանրային խորհուրդը պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների և կոնկրետ հարցերի վերաբերյալ. վարչապետ Փաշինյան

Երեմյան կաթնամթերքը HoReCa ուղղվածության իր արտադրանքներով կմասնակցի ProFood էքսպոյին

ՀՑԹԻ-ում բացվեց «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցահանդեսը

Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան