Իրավունք

Երևանում կանցկացվի Մխիթար Գոշին և «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով

1 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի Մխիթար Գոշին և «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ և «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ գործակցությամբ, 2025 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացնի Մխիթար Գոշին և «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Գիտաժողովի կազմակերպման մեկնարկն ազդարարելու և բովանդակային հարցեր քննարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ Մատենադարանում տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն:

Գիտաժողովի համատեքստում նախատեսվում է ներկայացնել «Գիրք Դատաստանի» աշխատության անգլերեն վերահրատարակված թարգմանությունը, հայ և օտարազգի մասնագետների գիտական զեկույցների շրջանակներում վերլուծել արդի իրավունքի կանոնական, միջնադարյան ակունքները:

Մատենադարանի հայտով 2025 թվականի ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում անդամ երկրների միաձայն որոշմամբ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի»-ն ընդգրկվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում