Իրավունք

Երևանում դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը

1 րոպեի ընթերցում

Երևանում դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը

Երևանում դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքի մասին մանրամասներ է հայտնել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը:

«Այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գեղամ Ասատրյանը՝ նշելով, որ ավտոբուսի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում