Երևան

Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

1 րոպեի ընթերցում

Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը  ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետին կից ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդի՝ տարբեր մասնագիտություններ ունեցող անդամները նախագծեր են ներկայացրել հերթական նիստի ընթացքում

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, այդ նախագծերը հնարավորություն կտան բացահայտել երիտասարդներին վերաբերող խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիներն ու գնահատել կարիքները: 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, թե ինչպես կարելի է քաղաքը երիտասարդների համար  դարձնել ավելի հարմարավետ, հետաքրքիր ու աշխույժ։ 

«Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը  ձևավորելու հարցում։ Կարևոր է, որ նրանք ունենան զբաղվածության, շփման և ստեղծագործելու հնարավորություններ՝ իրենց տեղն այս քաղաքում գտնելու համար»,- նշել է քաղաքապետը։

Խորհրդի անդամները քննարկել են հետագա անելիքները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում