Հասարակական

Նինա Թորոսյանը ստացավ լեյտենանտի ուսադիրներ` իրականացնելով մանկությունից ունեցած ցանկությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտ Նինա Թորոսյանն այսօր իր 244 ընկերների հետ ստացավ լեյտենանտի կոչում և ուսադիրներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում երիտասարդ լեյտենանտը նշեց, որ զինվորական դառնալու ցանկություն մանկուց է ունեցել:

«Զինվորականի ուղին բռնելու որոշումը մոտ 6 տարի առաջ եմ կայացրել, բայց զինվորական դառնալու ցանկությունը դեռ մանկուց եմ ունեցել։ Ընտանիքում զինվորականներ չունենք, այնպիսի մարդ չկար, որ ինձ ոգեշնչեր, ուղղակի թե ֆիլմերից, թե ընդհանուր երկրում կատարվող իրադարձություններից ելնելով զինվորականի մասնագիտությունը ու առհասարակ զինվորականի համազգեստն ինձ դուր է եկել»,- ասաց Թորոսյանը:

Նինան ռազմական ավիացիոն համալսարանն ավարտել է «Ռազմական կապի տեխնիկա» մասնագիտությամբ: Նշում է, որ ընտանիքում աստիճանաբար են համակերպվել աղջկա` զինվորական դառնալու որոշմանը:

«Սուտ կլինի, եթե ասեմ, որ ընտանիքում այդ թեմայով խնդիրներ չեն եղել, բայց տեսնելով, որ կարողանում ենք ընտելանալ, հարմարվել, տղաների շրջանում մեզ լավ ենք զգում, այլևս չեն անհանգստանում»,- նշեց Նինա Թորոսյանը:

Ի տարբերություն Նինայի՝ Արշակն ազատամարտիկի ընտանիքից է, եղբայրն էլ վերջերս է վերադարձել զինվորական ծառայությունից:

Հետախույզ, Արցախյան ազատամարտի մասնակից Վլադիմիր Վարդանովի կրտսեր որդին` Արշակը, ռազմական ավիացիոն համալսարանում մասնակցել է մեկամյա դասընթացի և ծառայության է գնում լեյտենանտի կոչումով` «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում:

«ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետն եմ ավարտել։ Երկու տարի եմ ծառայելու, դրանից հետո տեսնենք, թե ինչպես կստացվի: Ավագ եղբայրս էլ է նույն ծրագրով ծառայել ու վերադարձել։ Սա ամենաօպտիմալ ծրագիրն է, որ կարողանամ նաև գիտելիքներս ներդնել` օգնելով պետությանս»,- ասաց Վարդանովը:

Արշակն իր ծառայության վայրն ընտրել է կամավոր` սեփական դիմումի համաձայն, ծառայելու է Քարվաճառում:

Հուլիսի 22-ին Պաշտպանության նախարարությունում կազմակերպված միջոցառման ընթացքում իրենց ավարտական փաստաթղթերն ու սպայական դաշույնները ստացան ռազմական ուսումնական հաստատությունների`ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի244 շրջանավարտներ, ովքեր լեյտենանտի կոչումով իրենց ծառայությունը կշարունակեն հայոց բանակում:

Հայերեն

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին