Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչպիսի խաղաղություն է պետք Հայաստանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողության ընթացքում հայտնեց, թե ինչպիսի խաղաղություն է հարկավոր Հայաստանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետն այդ մասին նշեց նորընծա լեյտենանտներին ուղղված իր խոսքում:

«Հայաստանի Հանրապետությունը խաղաղասիրական պետություն է, և խաղաղության հիմնական երաշխիքը մեր զինված ուժերն են: Բայց ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք: Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում է` տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի, ես ուզում եմ ասել, որ մեզ ահա այսպիսի խաղաղություն է հարկավոր, մեզ հարկավոր են այնպիսի զինված ուժեր, այնպիսի պետություն, այնպիսի հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, որ մեզ հետ կռվի բռնվելու արդյունքն ու հետևանքը մեկն է` մեր բոլոր թշնամիների և հակառակորդների պարտությունը, Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի և զինված ուժերի անվերապահ հաղթանակը: Եվ մենք բոլորս, անկախ նրանից` ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակների նվիրյալ զինվորներն ենք, և մեզնից յուրաքանչյուրն առաջնագծից մինչև Ազգային ժողով և Կառավարության շենք, պետք է ծառայի այդ առաքելությանը, և մենք բոլորս, անկախ նրանից, թե ինչ տեսանելի ուսադիրներ ենք կրում, մենք բոլորս կրում ենք մեր ժողովրդի, մեր պատմության, մեր նախնիների, մեր սերունդների, մեր ուսերին դրած ուսադիրները, և կեցցենք մենք, որ փառքով ենք կրում և կրելու այդ ուսադիրները»,- ասաց Փաշինյանը:

Միջոցառման ընթացքում ավարտական փաստաթղթեր ու սպայական դաշույններ ստացան ռազմական ուսումնական հաստատությունների`ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի244 շրջանավարտ, ովքեր լեյտենանտի կոչումով իրենց ծառայությունը կշարունակեն հայոց բանակում:

Հայերեն Русский

Հայտնի են տնտեսագիտության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակակիրների անունները

Նոր տիպի ծխախոտները լուրջ մարտահրավեր են, թիրախում դեռահասներն են

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին