Հասարակական

Օգոստոսից հայոց բանակի հինգ զորամասում զինծառայողներին սնունդ կտրամադրվի նոր կարգով

1 րոպեի ընթերցում

Օգոստոսից հայոց բանակի հինգ զորամասում զինծառայողներին սնունդ կտրամադրվի նոր կարգով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի 5 զորամասում օգոստոսից զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«3 տարվա ընթացքում մենք պետք է հասնենք այն արդյունքին, որ բոլոր զորամասերում նույն ձևաչափով ապահովվի սննդի կազմակերպումը: Այս պահին չորս զորամասում է նոր կարգը գործում, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում 5-րդ զորամասի համար, որը բավական հեռավոր է, նաև ընդգրկված է մարտական հերթապահության մեջ: Մյուս ամսից այդ զորամասում ևս կգործի սննդի մատուցման նոր կարգը: Կամաց-կամաց է լինելու գործընթացը»,- ասաց Տոնոյանը:

Նախարարը նշեց, որ սա լավագույն տարբերակն է, երբ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում սննդի որակը բարձրացվում է:

Հուլիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննայցելել է նոր կարգով սնունդ մատուցող, Արմավիրի մարզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս, որտեղ զինվորների հետ ճաշի ընթացքում անձամբ ստուգել էսննդի որակը: Ճաշելուց հետո վարչապետը նշել է, որ շատ բարձր որակի սնունդ է տրվում զինվորներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում