Միջազգային

ԵՄ-ն դատաիրավական բարեփոխումների համար պատրաստ է տրամադրել խորհրդատվական, ֆինանսական աջակցություն

5 րոպեի ընթերցում

ԵՄ-ն դատաիրավական բարեփոխումների համար պատրաստ է տրամադրել խորհրդատվական, ֆինանսական աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների համար պատրաստ է տրամադրել քաղաքական, խորհրդատվական և հստակ չափելի ֆինանսական աջակցություն: ԵՄ-ն կփոխանցի իր փորձը, սակայն չի պարտադրի ոչինչ, բարեփոխումների ձևաչափը կորոշի բացառապես Հայաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ամփոփելով դիվանագիտական առաքելությունը:

«ԵՄ-ն շատ հստակ աջակցությամբ է հանդես եկել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների նկատմամբ: Այդ աջակցությունը, որպես այդպիսին, ներկայացվել է մեր հայ գործընկերներին տարբեր մակարդակներում ՝ սկսած ամենաբարձր մակարդակից: Վստահ եմ, որ հիշում եք Հայաստանում Դոնալդ Տուսկն ինչ է ասել համաժողովին, ինչ է ասել վարչապետի և նախագահի հետ հանդիպումների ընթացքում: ԵՄ-ն վստահաբար որոշակիորեն միտված է հայկական կողմի ջանքերի իրականացմանը դատաիրավական բարեփոխումներում, մասնավորապես իսկապես անկախ, անբիծ, արդյունավետ դատական համակարգ ստեղծելու ճանապարհին: Մենք պատրաստ ենք ապահովել քաղաքական աջակցություն, խորհրդատվական աջակցություն, ինչպես նաև ֆինանսական աջակցություն»,-ասաց դեսպանը:

Սվիտալսկին անդրադարձավ ու պարզաբանեց նաև որոշ հրապարակումներ: Նա նշեց՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել շատ հստակ չափելի ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների գործընթացին: Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ, մի շատ կարևոր առաքելության շրջանակներում: Հայաստանում ընդունել են Եվրահանձնաժողովի տարբեր ստորաբաժանումներից իրենց գործընկերների, նաև որոշակի ծառայության ներկայացուցիչներ եկել են Հայաստան, հանդիպել Բարձրագույն դատական խորհրդի բարեփոխումներ իրականացնողների հետ: Սվիտալսկին այդ քննարկումները չափազանց կառուցողական համարեց։ «Եվ մեր աջակցությունը, վստահ եմ, որ չափազանց կարևոր է նաև ֆինանսական տեսանկյունից»,-նշեց դեսպանը:

Այս պահին ԵՄ-ն դիտարկում է ուղիղ աջակցություն, որը միտված կլինի կառավարության անմիջական պլանների իրականացմանը: «Մենք նաև խոսում ենք բազմամիլիոնանոց աջակցության ծրագրի մասին, որն ընդլայնվում է նաև գալիք մի քանի տարիների համար՝ Հայաստանին տրամադրվող բյուջետային փաթեթի շրջանակում: Եվ պետք է նաև ընդգծեմ, որ մեր քննարկումները ՀՀ կառավարության, մասնավորապես, արդարադատության նախարարության հետ շատ արդյունավետ և կառուցողական են եղել: Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք այս պահին ՀՀ կառավարությունն ուրվագծում է: Եվ մենք պատրաստ ենք այդ պլաններում Հայաստանին աջակցություն տրամադրել»,-ասաց Սվիտալսկին:

Դեսպանը շեշտեց՝ ԵՄ-ն չի ցանկանում որևէ բան պարտադրել, սակայն պատրաստ է խորհրդատվական աջակցություն տրամադրել: Եվրամիությունը պատրաստ է մոբիլիզացնել իր ուժը, հայկական կողմի հետ կիսել այն փորձը, որը կուտակվել է այլ երկրներում իրականացված բարեփոխումներից: Եթե Հայաստանին կհետաքրքրի կոնկրետ երկրում բարեփոխումների իրականացման գործընթացը, ապա ԵՄ-ն պատրաստ է փորձագետներ հրավիրել Հայաստան, որոնք կգան ու կփոխանցեն իրենց փորձը:

«Բարեփոխումների գործընթացի ձևաչափը որոշվում է անկախ, ինքնավար ձևով, ՀՀ իշխանության կողմից: Մենք նաև մեր ելույթներում բազմիցս նշել ենք, որ բարեփոխումների գործընթացի ընկալումը պետք է լինի համակողմանի։ Բարեփոխումը պետք ձևավորվի համակարգային, կառուցվածքային մոտեցմամբ՝ տեղ գտնելով միայն քաղաքական համատեքստում, այլ նաև քաղհասարակությունում, փորձագիտական համայնքում: Գիտենք, որ քննարկումներ տեղի են ունենում հատկապես քաղհասարակության հետ, հրավիրվել են քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ մի շարք հանդիպումների՝ քննարկելու բարեփոխումների ընդհանուր հայեցակարգը»,-նշեց դեսպանը:

Նա շեշտեց՝ այդ հայեցակարգը պետք է հայկական ջանքի արդյունքը հանդիսանա: ԵՄ-ն համոզված է, որ Հայաստանում առկա են քաղաքական խոհեմություն, գիտելիքներ, փորձագիտական կարողություններ ունեցող մարդկային ռեսուրսներ՝ նման համակողմանի և երկարաժամկետ ու խորը տեսլական մշակելու համար:

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

Եվրոպա

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

Եվրոպա

Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Եվրոպա

Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում

Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը

Եվրոպա

Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

Եվրոպա

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Պաշտոնական

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

Եվրոպա

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

Քաղաքականություն

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

Մարինա Կալյուրանդն ավարտում է պաշտոնավարումը՝ որպես ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար

Քաղաքականություն

Մարինա Կալյուրանդն ավարտում է պաշտոնավարումը՝ որպես ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում