Եվրոպա

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

2 րոպեի ընթերցում

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մաքսավորները կասեցրել են Եվրամիությունից Ռուսաստան 1 տոննայից ավելի թմրամիջոցների և հոգեմետ դեղերի մաքսանենգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Բելառուսի պետական մաքսային ​​կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Մաքսավորներն առգրավել են ինքնիշխան Բելառուսի պատմության մեջ թմրանյութերի և հոգեմետ դեղերի ամենամեծ խմբաքանակը՝ 1077 կգ։ Առաջին մասը՝ ավելի քան 184 կգ հաշիշ, Բրեստի մաքսավորները հայտնաբերել են «Կոզլովիչի» անցակետում՝ լեհական բեռնատարը զննելիս», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ 188 կգ-անոց երկրորդ խմբաքանակը Ռուսաստան արտահանելու փորձի ժամանակ Վիտեբսկի մաքսատանը ձերբակալել են բելառուս հանցակցին։

Նաև զուգահեռաբար Բրեստի մաքսատան աշխատակիցները Բրեստում անցկացրել են հատուկ միջոցառումներ. պարզել են լեհի կապերը, Ռուսաստան տանելու համար թմրանյութերի հավաքման և պահպանման վայրը։ 

«Այստեղ աշխատել են Բրեստի ՆԳ վարչության թմրամիջոցների վերահսկման ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ: Փախուստի փորձի ժամանակ ձերբակալվել է մեկ այլ հանցագործ, որը փորձել է տանել գրեթե 706 կգ հոգեմետ դեղեր», - նշել են Բելառուսի պետական ​​մաքսային կոմիտեում։

Գործով անցնող բոլոր անձինք ձերբակալված են։ Բրեստի մաքսատանը քրեական գործեր են հարուցել նշված խմբի նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում