Աշխարհ

Ուկրաինայում 42 000 մարդ պաշտոնապես անհետ կորած է

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայում 42 000 մարդ պաշտոնապես անհետ կորած է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի հատուկ հանգամանքներում անհետ կորածների միասնական գրանցամատյանում ներկայում նշված է, որ որոնվում է անհետ կորած 42 000 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության՝ հատուկ հանգամանքներում անհետ կորածների բաժնի ղեկավար Դմիտրի Բոգատյուկը։

«Ընդհանուր առմամբ, գրանցամատյանի վարման սկզբից մինչ օրս մուտքագրվել են անհետ կորած համարվող ավելի քան 51 000 անձի տվյալներ։ Այս պահին այդ թիվը ներառում է նաև նրանց, ովքեր մինչ այժմ որոնվում են։ Նրանք շուրջ 42 000 են», - նրա խոսքերն է մեջբերում «Ուկրինֆորմ» պետական լրատվական գործակալությունը։ 

Ինչպես նշել է Բոգատյուկը, ՆԳՆ-ն նաև տվյալներ ունի մոտ 7000 մարդու մասին, որոնց մասին տեղեկություններն արդեն հաստատվել են։ Ըստ պաշտոնյայի՝ նրանցից 3000-ի գտնվելու վայրը հաստատվել է, նրանք ողջ և առողջ են․ նրանց մեծ մասը նախկին ռազմագերիներ են։ Բացի այդ, կա 4000 նույնականացված մարմին՝ մեծ մասը զինվորներ, որոնք համարվում էին անհետ կորած։

Բոգատյուկը նաև մատնանշել է մարտական գործողությունների ​​գոտի ուղարկված զինվորականներից ԴՆԹ-ի նմուշներ վերցնելու առումով առկա խնդիրները՝ նշելով, որ երկրի պաշտպանության նախարարությունը ներկայում նման ընթացակարգ չի իրականացնում։

2024 թվականի մարտի դրությամբ Ուկրաինայում անհետ կորած էր համարվում ավելի քան 50 000 մարդ։

Փարիզի քաղաքապետը լողացել է Սեն գետում Օլիմպիական խաղերի մեկնարկից ինն օր առաջ

Աշխարհ

Փարիզի քաղաքապետը լողացել է Սեն գետում Օլիմպիական խաղերի մեկնարկից ինն օր առաջ

Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման շուրջ խորհրդակցությունները

Միացյալ Նահանգներ

Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման շուրջ խորհրդակցությունները

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

Եվրոպա

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Բայդենը հայտնել է՝ որ դեպքում դուրս կգա ընտրապայքարից

Միացյալ Նահանգներ

Բայդենը հայտնել է՝ որ դեպքում դուրս կգա ընտրապայքարից

Մակրոնն ընդունել է վարչապետի հրաժարականը

Աշխարհ

Մակրոնն ընդունել է վարչապետի հրաժարականը

Ֆինլանդիան ներկայացրել է փախստականներին արտաքսելու նոր կարգը

Աշխարհ

Ֆինլանդիան ներկայացրել է փախստականներին արտաքսելու նոր կարգը

Էստոնիայում կներդրվի պաշտպանության հարկ

Աշխարհ

Էստոնիայում կներդրվի պաշտպանության հարկ

Մոլդովան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

Աշխարհ

Մոլդովան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում